«Ռեալը» հրաժարվել է վաճառել Խամեսին
08/06/2016 13:45
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտադիր չեն վաճառել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը, հաղորդում է «AS»-ը։
Հաղորդվում է, որ կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն, «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան», սակայն իսպանական ակումբը մերժել է բոլոր առաջարկները։ Նշվում է, որ թեև թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ու ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաճախ 24-ամյա ֆուտբոլիստին թողնում էին պահեստայինների նստարանին, նա կարևոր է ակումբի՝ հարավամերիկյան շուկայում մեդիա-պլանների համար։
Այժմ Խամեսը Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում