Այս տարի Գերմանիա ժամանած միգրանտների 80 տոկոսն անձնագիր չի ունեցել. Bild
Նմանատիպ
Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ ապրիլ Գերմանիա ժամանած միգրանտների շուրջ 80 տոկոսն իր հետ փաստաթղթեր չի ունեցել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը հունիսի 8-ին տարածել Է Bild թերթը:
Ընդամենն այդ ժամանակամիջոցում Գերմանիայում գրանցվել եւ տեղավորվել Է 114 հազար միգրանտ, անձնագիր չի ունեցել 90 հազար մարդ: Դա նշանակում Է, որ տեղական իշխանություններն ստույգ տվյալներ չունեն այն մասին, թե ինչ Է այդ մարդկանց անունը, նախկինում որտեղ են ապրել եւ ինչ ազգության են պատկանում նրանք:
Ավելի վաղ Գերմանիայի ֆեդերալ հետախուզական ծառայության (ԲՆԴ) ղեկավար Գերհարդ Շինդլերը չի բացառել, որ փախստականների տեսքով Եվրոպայում կարող են հայտնվել ահաբեկիչներ:
2015 թվականի արդյունքներով՝ Գերմանիա Է ժամանել փախստականի կարգավիճակ հայցող շուրջ 1,1 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում