Պորտուգալիան ջախջախեց Էստոնիային (տեսանյութ)
09/06/2016 00:34
Նմանատիպ
Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում ընկերական հանդիպում անցկացրեց Էստոնիայի ընտրանու հետ և ջախջախիչ՝ 7։0 հաշվով հաղթանակ տոնեց։
Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում կայացած խաղում Կրիշտիանու Ռոնալդուն և Ռիկարդու Կուարեժման դուբլեր ձևակերպեցին, մեկական գոլ խփեցին Դանիլուն և Էդերը, ինքնագոլի հեղինակ դարձավ Կարոլ Մետսը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 10-ին։ Խմբային փուլում Պորտուգալիան մրցելու է Ավստրիայի, Հունգարիայի և Իսլանդիայի հավաքականների հետ։
Ընկերական հանդիպում
Պորտուգալիա – Էստոնիա՝ 7։0
Գոլերը՝ Ռոնալդու 36′, 45′, Կուարեժմա 39′, 77′, Դանիլու 55′, Մետս 61’/ինքնագոլ, Էդեր 80′