«ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» ընկերությունը ստացավ ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն
Նմանատիպ
Այսօր կառավարությունը որոշում ընդունեց թույլատրել «ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը:
«ՋԻԳՈՍ ՋԵԼՐԻ» ՍՊԸ նախատեսում է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում ոսկերչության և արծաթագործության ոլորտներում գործունեություն ծավալել:
Ընկերությունը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 20 076 059 ԱՄՆ դոլարի: 2016թ. Ընթացքում նախատեսվում է բացել 10 նոր աշխատատեղ և մոտակա 7 տարվա ընթացքում հասցնել ընդհանուր մինչև 50 աշխատատեղ` 250-500 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով:
«Մերիդիան» ազատ տնտեսական գոտին Ընկերությանը կտրամադրվի 120քմ արտադրական տարածք մինչև 9 տարի ժամկետով և կապահովի համապատասխան ենթակառուցվածքով:
Ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացել հիմնականում դեպի ՌԴ, ՄԱԷ, Լիբանան՝ ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալը հասցնելով շուրջ 3,7 մլն ԱՄՆ դոլարի:
Ներկայացված հայտն ուսումնասիրվել է Հանձնաժողովի անդամների կողմից, գործարար ծրագիրը գնահատվել է շահագործողի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտի գնահատման թերթիկի հիման վրա:
Գործարար ծրագիրը գնահատվել է 72 միջին միավոր: Հաշվի առնելով, որ անցողիկ շեմը սահմանված է 60 միավոր:
Հիշեցնենք որ, «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2014 թվականին, և 2015 թվականի մարտի-ին այն գործարկվել է:
Ինչպես գիտենք, ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն է ընձեռում ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Արդյունաբերական զագացած երկրներում ԱՏԳ-ը հիմնականում ստեղծվում են տնտեսապես առավել ընկճված շրջաններում, փոքր և միջին բիզնեսի աշխուժացման նպատակով, և ուղված են տարածաշրջանային անհավասարությունների հարթեցմանը: Զարգացող եկրներում շեշտը դրվում է արտասահմանյան կապիտալի, նորագույն տեխնոլոգիաների ներգրավման, արդյունաբերության արդիականացման, աշխատուժի որակավորման բարձրացման և առհասարակ արդյունավետ բիզնես մշակույթի ձևավորմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում