Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներին
09/06/2016 16:12
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին հանդիպում է ունեցել Բելգիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը նշել է, որ Բելգիայի հայ համայնքը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել հայրենիքին սատարելու գործում՝ հույս հայտնելով, որ նման հայրենանվեր գործունեությունը տարիների ընթացքում էլ ավելի կընդլայնվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում