Մեկնարկում է «Grand Chess Tour»-ի Փարիզի փուլը
09/06/2016 16:12
Նմանատիպ
Այսօր մեկնարկում է «Grand Chess Tour» մրցաշարքի Փարիզի փուլը: Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Լորան Ֆրեսինեն:
Մրցաշարն անցկացվելու է արագ և կայծակնային շախմատի կանոններով: Հունիսի 9-ին և 10-ին խաղարկվելու են արագ շախմատի պարտիաները, իսկ 11-ին և 12-ին՝ կայծակնային պարտիաները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում