Հնարավոր է՝ «Ալաշկերտը» խաղա Իրանի հավաքականի հետ
09/06/2016 17:10
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» հունիսի 15-23-ուսումնամարզական հավաք է անցկացնելու Հանքավանում:
Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հավաքի շրջանակներում մարզչական շտաբը նախատեսել է երկու ստուգողական խաղ անցկացնել: Հունիսի 15-ին ալաշկերտցիները կմրցեն Գյումրու «Շիրակի» հետ, իսկ երկրորդ հանդիպումը կկայանա հունիսի 22-ին: Ամենայն հավանականությամբ, երկրորդ մրցակիցը կլինի Իրանի հավաքականը։
Հավելենք, որ Իրանի հավաքականը հունիսի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնելու Երևանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում