«Ման. Յունայթեդը» միանում է Մխիթարյանի համար պայքարին
10/06/2016 10:41
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայությունները հետաքրքրում են «Մանչեսթեր Յունայթեդին»։
Մանկունիական ակումբը միացել է հայ ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկացող «Արսենալին», «Լիվերպուլին» և «Յուվենտուսին», և արդեն համապատասխան հարցում է կատարել 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է «Daily Mail» պարբերականը։
«Բորուսսիան» պատրաստ է Մխիթարյանից հրաժարվել 25 միլիոն ֆունտի դիմաց, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ու մեկ տարի անց կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ։
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը դարձել է ֆուտբոլիստների վարկածով Բունդեսլիգայի լավագույն խաղացող՝ 31 խաղում խփելով 11 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում