Մորատա․ Համոզված եմ՝ ոչ ոք չի ցանկանում հանդիպել Իսպանիայի հետ
10/06/2016 19:59
Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ իրենց չպետք է հուզի Եվրոպայի առաջնության ֆավորիտի կարգավիճակ ունենալու հարցը։
-Մենք չպետք է մտածենք, թե ով է ֆավորիտ, ով՝ ոչ։ 2010 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկային խաղում Իսպանիան պարտվեց, բայց չեմպիոն դարձավ։ Եվրոպայի այս առաջնությանը շատ ուժեղ հավաքականներ են մասնակցում։ Դրանցից յուրաքանչյուրը վտանգավոր է և կարող է չեմպիոն դառնալ, բայց ես համոզված եմ՝ ոչ ոք չի ցանկանում հանդիպել Իսպանիայի հետ,-Մորատայի խոսքը մեջբերված է «Marca»-ից։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իսպանիան մրցելու է Խորվաթիայի, Թուրքիայի և Չեխիայի հավաքականների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում