Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը կկրի հայ ազգային ազատագրական պայքարի հերոս Փարամազի անունը
11/06/2016 18:16
Նմանատիպ
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկն անվանակոչվելու է Հայ ազգային ազատագրական պայքարի հերոսներից մեկի` Փարամազի անունով (Մաթեւոս Սարգսյան): Հրապարակի բացումը կատարելու է Մոտեվիդեոյի քաղաքպետ Դանիել Մարտինեսը:
Հունիսի 15-ին կայանալիք միջոցառմանը ներկա են լինելու Ուրուգվայի քաղաքական շրջանակների, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում