Բեյլը պատահաբար կոտրել է երկրպագուի քիթը (լուսանկար)
12/06/2016 00:12
Նմանատիպ
Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ Սլովակիայի հետ խաղից առաջ կայացած նախավարժանքի ժամանակ պատահաբար հարվածել է տրիբունայում գտնվող երկրպագուներից մեկի դեմքին և կոտրել է վերջինիս քիթը։ «L’Equipe»-ն հաղորդում է՝ Բեյլը տեղեկացել է, որ վնասվածք է հասցրել երկրպագուին, մոտեցել է նրան և ներողություն է խնդրել։
Հիշեցնենք, որ Ուելս-Սլովակիա հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով, իսկ Գարեթ Բեյլը դարձել է գոլի հեղինակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում