Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ Ընտրական օրենսգիրքը կարող է կրկին քննարկվել ԱԺ- ում
Նմանատիպ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի շուրջ կրկին քննարկումներ կլինեն: Ազգային ժ ողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը չցանկացավ մանրամասնել Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված քննարկումների արդյունքները և չհաստակեցրեց, թե խնդրահարույց ո՞ր հարցերի շուրջ են համաձայնության եկել իշխանությունն ու ընդդիմությունը: «Երբ որ ամեն ինչ վերջնականապես պատրաստ լինի, այն ժամանակ կասենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ական պատգամավորները շեշտում են, որ ԸՕ-ի շուրջ արդեն իսկ կա կոնսոլիդացիա և ՀՀԿ-ի ասված կոնսոլիդացիան բավարա՞ր է, Հարությունյանն արձագանքեց. «Տվյալ դեպքում, երբ խոսում են կոնսոլիդացիայի մասին, Սահմանադրությունը նախատեսում է, որ այն պետք է ընդունվի ձայների 3/5-րդ-ով, իսկ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է ընդհանուր ձայների 4/5-ով, բայց կցանկանայի՞ ես, որ ընդունվեր ընդհանուր ձայների 5/5-ով… Այո, կցանկանայի»:
Հարությունյանը դրական գնահատեց Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում