«Grand chess tour 2016»․ Բլից մրցաշարում Արոնյանը զբաղեցրեց 4-րդ տեղը
Նմանատիպ
Ավարտվեց Փարիզում անցկացվող «Grand chess tour 2016» մրցացարի քառօրյա պայքարը։
Կայծակնային շախմատում 7 միավորով հաղթող ճանաչվեց Հիկարու Նակամուրան, երկրորդ հարիզոնականը զբաղեցրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 6․5 միավոր։
Ավարտվել են նաև բլից մրցաշարի խաղերը։ Մագնուս Կարլսենն ու Հիկարու Նակամուրան 11․5 միավորով կիսել են1-2 հորիզոնականները, բայց ընդհանուր հաշվով Նակամուրան 0․5 միավորով առաջ է անցել և նվաճել հաղթողի կոչումը։
Բլից մրցաշարում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վեսելին Թոփալովի, Լորեն Ֆրեսսինետի, Հիկարու Նակամուրայի, Վեսլեյ Սոյի, Վլադիմիր Կրամնիկի և Անիշ Գիրիի հետ, հաղթել է Մագնուս Կարլսենին, Ֆաբիանո Կարուանային, պարտվել է Մաքսիմ Լագրավեին և 10 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ հաջորդ մրցաշարը կկայանա Բելգիայում, հունիսի 17-20-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում