Հյուսիսային Իռլանդիայի երկրպագուն մահացել է Նիցցայում
13/06/2016 16:29
Նմանատիպ
Հյուսիսային Իռլանդիայի 24-ամյա երկրպագու Դարեն Ռոջերսը մահացել է Նիցցայում, ուր ժամանել էր Եվրոպայի առաջնության խմբային փուլի՝ Լեհաստանի դեմ խաղին ներկա գտնվելու համար։ Երկրպագուն ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Նա անցել է վանդակաճաղերից և 8 մետր բարձրությունից ընկել ծովափի քարերի վրա։
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպումն ավարտվել էր Լեհաստանի նվազագույն հաշվով հաղթանակով։
Խաղից առաջ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել լեհերի, տեղացի երկրպագուների և հյուսիսիռլանդացիների միջև։ Կռվի մասնակիցներն օգտագործել էին աթոռներ և շշեր, ինչի արդյունքում վիրավորվել էր 7 մարդ։ Անկարգությունները դադարեցնել հաջողվել էր միայն ոստիկանության միջամտությունից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում