ՀՀ-ում 17.2 տոկոսն ապրիլյան պատերազմի հրահրող է համարում ՌԴ-ին, 14.5 -ը՝ ԱՄՆ-ի. Հարցում
Նմանատիպ
Ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո «Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչության հետազոտության արդյունքներով Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը վստահ է, որ ՀՀ զինված ուժերն ու ԼՂՀ պաշտպանության բանակն ունակ կլինեն հակահարված հասցնելու ադրբեջանական բանակի գործողություններին դրանց կրկնության դեպքում:
Մասնավորապես, հարցվողների 61.4 տոկոսն ասել է` «լիովին վստահ եմ, որ հակահարված կտան», 31.3 տոկոսը` «ավելի շուտ վստահ եմ»: Ընդհանրապես վստահ չէ հարցվողների 0.7 և ավելի շուտ վստահ չէ 4.8 տոկոսը:
«Ինչպես եք գնահատում ﬔր բանակի պատրաստվածությունը, հմտությունը նման լայնածավալ հարձակմանը հակազդելու տեսանկյունից» հարցին 40.1 տոկոսը պատասխանել է` «լիովին պատրաստված է», 44.3 տոկոսը` «ավելի շուտ պատրաստված է», այսինքն` 84.4 տոկոս պատրաստված են համարում:
Միայն 11.1 տոկոսը պատասխանել է «ավելի շուտ պատրաստված չէ» և 3.3 տոկոսը` «ընդհանրապես պատրաստված չէ»:
1-5 բալանոց սանդղակով, որտեղ 1-ն ամենացածր, իսկ 5-ն աﬔնաբարձր գնահատականն է, հարցմանը մասնակցածները գնահատել են քառօրյա պատերազﬕ ընթացքում «քաղաքացիների` բանակին օգնելու պատրաստակամությունը»` 4.9 բալ, նույնքան «զինծառայողների մարտական ոգին»,«զինծառայողների ռազմական պատրաստվածությունը»` 4.6 բալ և «ՀՀ պաշտպանության բանակի և ԼՂՀ բանակի անհրաժեշտ ռազմատեխնիկայով հագեցվածությունը»` 3.2 բալ:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի արտաքին գործոններին, հարցվողների մեծամասնության՝ 46.7 տոկոս-ի կարծիքով Ադրբեջանը նախահարձակ է եղել արտաքին ուժերի թելադրմամբ, 32.5 տոկոսը կարծում է, որ Ադրբեջանը հրահրում է պատերազմական իրավիճակ, որպեսզի քողարկի ներքին խնդիրները, 27.5 տոկոսի կարծիքով` Ադրբեջանը, գիտակցելով, որ տանուլ է տալիս բանակցային գործընթացում, փորձում է պատերազﬕ ﬕջոցով լուծել հարցը, 18.6 տոկոսն էլ այն կարծիքին է, որ Ադրբեջանն օգտվել է ՀՀ ներքաղաքական իրավիճակից, իսկ 28.1 տոկոսն էլ ապրիլյան պատերազմի պատճառ է համարել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զինումը:
Ուղղորդմանը, թե կոնկրետ որ երկրներն են հրահրել ապրիլյան պատերազմը, հարցվողների 81.3 տոկոսն ասել է, որ դա արվել է Թուրքիայի կողմից, 17.2 տոկոսը` Ռուսաստանի կողմից, 14.5 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի, 33 տոկոսն էլ վստահ է, որ դա իրականացվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ:
Հետազոտությունն անցկացվել է մայիսի 13-24-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 1106 մարդու շրջանում: