Հրաչյա Քեշիշյան. «Հայ Եմ և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ»

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում՝ իր հասցեին ուղղված այն մեղադրանքներին, իբր աղանդավոր է: 

«Ես Հրաչյա Հուսիկի Քեշիշյանն եմ, Հայ Եմ և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ: Ավելին, ՔԵՇԻՇ նշանակում է ՏԵՐՏԵՐ, այսինքն նախնիներս եղել են եկեղեցու սպասավորներ:

Ես քրիստոնեական համբերատարությամբ կարող եմ հանդուրժել ցանկացած զազրախոսություն: Բայց կարծես թե չափերն անցնում եք:

Գտեք այն մարդուն, ով իսկապես հանդիսանում է աղանդավորական կազմակերպության ղեկավար, զրուցեք, ճշտեք ձեր տեղեկատվությունը ու հետո զետեղեք այն ձեր տեղեկատվական կենսական նշանակություն ունեցող կայքերում, էջերում, թերթերում և այլուր», – գրել է Քեշիշյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում