Սերժ Սարգսյան. «Ակնկալում եմ, որ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները»

Սերժ Սարգսյան. «Ակնկալում եմ, որ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները»

«Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն իրենց գործողությունները համահունչ են դարձնում 94 և 95թթ. Կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին»։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ ակնկալիք ունի Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից։

«Վիեննայում մայիսի 16֊ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով», ֊ ասել է երկրի ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում