Հայաստանում այս գիշեր թեթև երկրաշարժ է գրանցվել

Հունվարի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00.56-ին ՍՊԾ -ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում’ Աշոցք քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնում են, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են’ հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.970:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։ Ըստ նախնական տեղեկատվության’ երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում