Մարտական դիրքում զինվոր է զոհվել

N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Հրայրի Գարեգինյանը, ըստ նախնական տվյալների, 26.01.2013թ., ժամը 23:40-ի սահմաններում, մարտական դիրքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գրիգորիի Գալստյանին:

Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության մամուլի ծառայությունը, դեպքի առիթով կատարվում է հետաքննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արտակ Գրիգորիի Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում