4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի բազկամարտի առաջնությունից. Գ. Ծառուկյանը կաջակցի՝ հասնել ավելիին (տեսանյութ)
Նմանատիպ
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հայ բազկամարտիկներին, որոնք փայլուն ելույթ էին ունեցել Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք, որ Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկները նվաճել էին 7 մեդալ, որոնցից 4 ամենաբարձր հարգի:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առանձնակի վերաբերմունք ունի բազկամարտի հանդեպ: Լավատեղյակ լինելով մարզաձևի նրբություններին ու բարդություններին՝ ՀԱՕԿ նախագահը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բազկամարտի Հայաստանի ֆեդերացիան ու մարզիկներին և պատահակաան չէ, որ հերթական հաղթանակից հետո բազկամարտիկներին առաջինն ընդունում է Գագիկ Ծառուկյանը: 4 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից: Շատ երկրներ կերազեին նման արդյունք ունենալ, բայց Գագիկ Ծառուկյանը պահանջում է ավելի բարելավել արդյունքներն ու քրտնաջան աշխատել:
«Շնորհավորում եմ, որ ոսկիներով եք վերադարձել: Գիտեք, որ ամեն ինչով պատրասակամ եմ այս սպորտաձևին հետևելու, աջակցելու, ուշադրություն դարձնելու: Ավելի ոգևորիչ է, որ տարբեր տեղերից՝ Արմավիրից, Հրազդանից, Նոյեմբերյանից, Վանաձորից մասնակցություն կա, ցանկություն կա: Կարևոր է, թե քանի հոգի պետք է գնա, որ լավ պատրաստվեն, որ մեդալների քանակն ավելանա, որակը լավանա: Համ էլ ազգի պատիվը բարձր պահեք»,- հանդիպման ընթացքում նշեց Գագիկ Ծառուկյանը:
Առավել մանրամասն՝ հաջորդիվ ներկայացվող «Կենտրոն» հեռուստաընկերության «Դեպի Ռիո» հաղորդման հերթական թողարկմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում