Ինչպե՞ս ազատվել թուրքական վիրուսից. Խորհուրդ է տալիս տեղեկատվական անվտանգության փորձագետը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերին զգուշացնում է, որ թուրքական վիրուսը շարունակում է համառորել գրոհում է և մի քանի խորհուրդ է տալիս դրանից ազատվելու համար.

«Քանի որ թուրքական վիրուսը շարունակում է հաղթարշավը, զգուշացեք անհայտ լինկերից։ Իսկ եթե արդեն վարակվել եք, փորձեք այս սխեմայով. պետք ա մտնել Գուգլ Քրոմ-tools— extensions և ջնջել բոլոր տարօրինակ բաները։ Հետո հակավիռուսը ապդեյթ անել (թարմացնել) ու ամբողջությամբ սքան: Կոմպը (համակարգիչը) ռեստարտ անել. Հնարավ է էլի սկան անելու կարիք լինի: Բոլոր գաղտնաբառերը փոխել», -իր ֆեյսբուքյան էջում գրառել է փորձագետը:

Նշենք, որ մի քանի օր է Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայկական սեկտորում բավականին վտանգավոր և տհաճ վիրուս է պտտվում, որը գողանումէ օգտատերերի անձնական էջերը, և այնուհետև անցնում համակարգչում առկա «վտանգավոր» նյութերի յուրացմանը: Քանի որ վիրուսը թուրքական ծագում ունի, այն վտանգավոր է համարում այն նյութերը, որունցում  առկա ենէ «Ադրբեջան» կամ «Թուրքիա» բառերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում