Հայ գործարարին պատկանող հյուրանոցը ճանաչվել է Պրահայի լավագույն հյուրանոց

Աշխարհի ամենահեղինակավոր ամերիկյան TripAdvisor ճամփորդական կայքէջի՝ բութիք (փոքր) հյուրանոցների կարգում «Ճամփորդների ընտրություն 2013» մրցույթում Չեխիայի մայրաքաղաքի լավագույն հյուրանոց է ճանաչել հայազգի գործարար Աղասի Զավարյանին պատկանող «Գեներալ» հյուրանոցը: Պրահայի մեծ կենտրոնում գտնվող այս հյուրանոցը 3-րդն է ճանաչվել Եվրոպայում և 7-րդը՝ աշխարհում:

«Գեներալ» հյուրանոցը, որը Hotelstars Union դասակարգման եվրոպական համակարգից ստացել է «5 աստղ» դաս, ունի 20 բացառիկ կերպով կահավորված սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն անվանակոչվել է հայտնի զորավարների անուններով, այդ թվում նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով: Հաստատության հարմարությունները համապատասխանում են «բութիք» կարգի հյուրանոցներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին:

Հյուրանոցն աչքի է ընկնում անհատականացված սպասարկման բարձրագույն որակով: 2012թ. «Գեներալ»-ը TripAdvisor-ից ստացել է գերազանցության վկայագիր:

Հյուրանոցի կայքէջի հասցեն է http://www.hotel-general.com/:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում