Հայ արիներն իրենց բողոքն են հայտնում հայերի հանդեպ թուրքական հերթական վտանգավոր ծրագրերի իրագործման դեմ

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը հայտարարություն են տարածել, որով իրենց զորակցությունն են հայտնում Թուրքիայում ապրող հայերին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Վերջին ժամանակներս ներկայիս Թուրքիայի տարածքում (որի զգալի մասը Արևմտյան Հայաստանն ու Կիլիկյան Հայաստանն են) լուրջ մտահոգության տեղիք են տալիս հայազգի մարդկանց նկատմամբ իրականացված դաժան հարձակումներն ու սպանությունները:
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց բողոքն են հայտնում հայերի հանդեպ թուրքական հերթական վտանգավոր ծրագրերի իրագործման դեմ, և պահանջում են Հայաստանի իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել թուրքահայության իրական պաշտպանությանն համար:

Այս բարբարոսական երկրում հայ արտահայտությունը տասնամյակներ շարունակ որպես հայհոյանք է հնչում, իսկ հայությանը ազգ կոչելը խստիվ արգելված է: Հայերն այս արհեստածին ու այլ ազգերի տարածքների վրա հորինված պետության մեջ ճանաչվում են որպես կրոնական-քրիստոնեական փոքրամասնություն, ինչը վկայում է թյուրքական արյունարբու գենի հակահայ լինելը:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց զարմանք են հայտնում, որ ՀՀ նախագահական ընտրություններով «տոգորված» Հայաստանի ու Սփյուռքի քաղաքական ու հանրային ուժերը չեն զգում այս վտանգը, ինչը կարող է նոր մեծ ցեղասպանության սկիզբը դառնալ:

Մենք չենք զարմանում արդեն, որ հայ-թուրքական արձանագրությունները մոգոնած միջազգային հանրություն կոչվածը ևս պապանձվել է ու չի միջամտում: Հիմա նորի՞ց բարեկամության և հարևանության սին քարոզ են սկսելու…

Գուցե թուրքերը ցանկանում են մինչև 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը փակե՞լ Հայոց ցեղասպանության դատապարտման և պահանջատիրության հարցը:

Գուցե կրոնական ազատություններ տալը, հայկական որոշ եկեղեցիների վերանորոգումը և հուդա-քրիստոնեական ծեսերի թույլտվությունը միլիոնավոր ծպտյալ (իսլամացած) հայերին հայտնաբերելու և ոչնչնացնելու նպատա՞կ էր հետապնդում:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը դիմում են Հայաստանի իշխանություններին, համայն հայությանը՝ թուրքահայությանը զորավիգ լինելու և Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության խնդիրները միջազգային օրակարգ հրատապ մտցնելու համար:

Թուրքիայի հակահայ դրսևորումները ինչպես այս պետության ներսում, այնպես էլ սիրիահայերի նկատմամբ վերջերս ցուցաբերած, ապացուցում են հարյուրավոր անգամներ ապացուցվածը՝ թյուրքական տարրը բարբարոս և արյունարբու մի արհեստածին բացասական տեսակ է, որին կկոչենք թուրք, թե ադրբեջանցի, միւնույնն է՝ սրանք անհամատեղելի են մեր տարածաշրջանում: Սրանք չեն կարող համակերպվել, ո՜չ հայերի, ո՜չ պարսիկների, ո՜չ արաբների, ո՜չ էլ հրեաների և ո՛չ էլ այլոց հետ:

Ե՜վ Թուրքիայի և՜ Ադրբեջանի տարածքային մասնատումը, տարածքները բնիկ ազգերին վերադարձնելու քաղաքականությունը այլընտրանք չունեն»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի հայաշատ թաղամասերում դաժան հարձակումների են ենթարկվում հայազգի տարեց կանայք: Այդ իրողությունն արդեն բողոքի ալիք է առաջացրել Հայաստանում և Թուրքիայում

Հետևեք մեզ նաև Telegram-ում