Սփյուռքահայ գեներալները մեկնել են առաջնագիծ
30/01/2013 14:45
Նմանատիպ
Բանակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները հունվարի 29-ին այցելել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ:
ՀՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ առաջնագծում սփյուռքահայ գեներալները ծանոթացել են մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ:
Սփյուռքահայ գեներալները շնորհակալություն են հայտնել հայրենիքի սահմաններն անառիկ պահող և հայ ժողովրդի խաղաղությունն ապահովող զինվորներին, նրանց հանձնել նվերներ: