Սիրիայում զոհվել են «Մի-25» ուղղաթիռի ռուս օդաչուները. ահաբեկիչները կիրառել են ամերիկյան հակատանկային հրթիռներ
Նմանատիպ
Սիրիայում՝ Պալմիրայի նահանգում, երկու ռուս հրահանգիչ-օդաչու է զոհվել, երբ ԻՊ-ի զինյալները խոցել են նրանց կառավարման տակ գտնվող սիրիական Մի-25 մարտական ուղղաթիռը, հայտնում է Interfax-ը` հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
«Հուլիսի 8-ին ռազմական հրահանգիչ -օդաչուներ Ռյաֆագատ Խաբիբուլինը և Եվգենի Դոլգինը Հոմս նահանգում թռիչք են իրականացրել ռազմամթերք տեղափոխող սիրիական «Մի-25» ( Մի 24-ի արտահանվող տարբերակը) ուղղաթիռով», – ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարությունից տեղեկացնում են, որ ուղղաթիռը խոցվել է այն բանից հետո, երբ խափանել է ահաբեկիչների հարձակումը. այդ ժամանակ ԻՊ-ի զինյալները հարձակման տակ են պահել սիրիական զորքերի դիրքերը, և ճեղքելով պաշտպանությունը, առաջ են շարժվել դեպի խորք՝ ստեղծելով գերիշխող բարձունքի գրավման վտանգ:
«Ուղղաթիռի անձնակազմը սիրիական հրամանտարությունից զինյալներին ոչնչացնելու հարցում է ստացել: Անձնակազմի հրամանատար Խաբիբուլինը հարձակում գործելու որոշում է կայացրել և ռուսական անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում ահաբեկիչների հարձակումը ձախողվել է»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն և մանրամասնում. «Ծախսելով ռազմամթերքը, շրջադարձի ժամանակ ահաբեկիչների՝ ցամաքից արձակած կրակից ուղղաթիռը խոցվել է և ընկել Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածք»,- ասվում է հաղորդագրությունում:
Lenta.ru-ն իր հերթին հաղորդում է, որ ահաբեկիչները կիրառել են ամերիկյան TOW հակատանկային հրթիռային համալիր:
Այսպիսով, պաշտոնական տվյալներով Սիրիայում ՌԴ գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 13 ռուս զինծառայող:
Հետևեք մեզ նաև Telegram-ում