Հուլիսի 11-15-ը ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19:00
11/07/2016 18:39

Նմանատիպ
Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հերթերից խուսափելու, ինչպես և մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016 թվականի հուլիսի 11-ից մինչև հուլիսի 15-ը ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19:00-ն՝ 18:00-ի փոխարեն:
Անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաև հուլիսի 16-ին, շաբաթ, ոչ աշխատանքային օրը, ժամը 9:00-ից մինչև 13:00-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում