Վիլիանը երկարաձգել է «Չելսիի» հետ պայմանագիրը

Վիլիանը երկարաձգել է «Չելսիի» հետ պայմանագիրը

«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը։ 27-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը։

«Շատ ուրախ եմ պայմանագիրը երկարաձգելու համար։ Իմ երազանքն իրականություն է դարձել։ Կփորձեմ թիմին օգնել հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել։ Հույս ունեմ՝ բարձրակարգ ֆուտբոլ կցուցադրեմ»,-Վիլիանի խոսքը մեջբերել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Վիլիանը 2013 թվականին է «Անժիից» տեղափոխվել «Չելսի»։ Այս ընթացքում նա մասնակցել 140 խաղի, դարձել է 19 գոլի հեղինակ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում