Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում. (թարմացվող, ֆոտո, տեսանյութ)
Նմանատիպ
1:50
Անկարայում հզոր պայթյուն է որոտացել, որից լսվել է մի քանի շրջաններում, դրանից առաջ օդում ռազմական ինքնաթիռ է երևացել:
1:44
Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրել է Գյուլենի կողմնակիցներին, գրում է ՌԻԱ նովոստին:
1:34
Էրդողանը թուրք ժողովրդին կոչ է արել դուրս գալ փողոց և պաշտպանել ժողովրդավարությունը: Նա խոստացել է մեկուսացնել ռազմական հեղաշրջմանն աջակցողներին, գրում է ՏԱՍՍ-ը: Ի դեպ, լրատվամիջոցն ավելի վաղ հաղորդել էր, որ Թուրքիայի նախագահն այցելել է Ստամբուլի միջազգային օդանավակայան՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
1:12
Թուրքիայի ամբողջ տարածքում պարետային ժամ և ռազմական դրություն է հայտարարվել, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
00:50
Ուժեղացվել Թուրքիայի նախագահի նստավայրի անվտանգությունը:
00:47
Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Հուլուսի Աքարը պատանդառվել է: Երկրի վարչապետը հայտարարել է, որ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը կհեռանա միայն, եթե ժողովուրդը դա ցանկանա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
00:30
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է երկրում իշխանությունը զավթելու և գործող իշխանություններին հեռացնելու մասին, գրում է ՌԻԱ նովոստին՝ նշելով, որ համապատասխան հայտարարությունն արվել է NTV-ի եթերում: Շտաբի կայքն անհասանելի է:
00:27
Փակվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը, պետական հեռուստատեսությունը դադարեցրել է հեռարձակումը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
00:07
Ռազմական հեղաշրջման փորձ Թուրքիայում. Անկարայում հնչում են կրակոցի ձայներ, օդում ռազմական ուղղաթիռներ են թռչում, գրում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով ականատեսների վկայություններին: Թուրքական ոստիկանությունը փակել է Բոսֆորի նեղուցի վրայով անցնող կամուրջը, որը իրար է կապում Եվրոպան ու Ասիան։ Երկու հատվածներում նկատվում է զինվորականների կուտակում: Ավելին, տանկեր են նկատվել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում