Գյուլենը պատրաստ է արտահանձնվել Թուրքիա (տեսանյութ)

Գյուլենը պատրաստ է արտահանձնվել Թուրքիա (տեսանյութ)

ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը  «Վեստի.ռու»-ին հայտնել է, որ արտահանձման փաստն իրեն չի վախեցնում: 

«Ես չեմ վախենում, որ ինձ կարող է արտահանձնեն: Եթե որոշեն, թող այդպես էլ լինի», — ասել է նա:

Ավելի վաղ Գյուլենը  հերքել էր իր մասնակցությունը հեղաշրջման փորձի կազմակերպմանը.«Որպես մարդ, որը նեղություններ է կրել մի քանի ռազմական հեղաշրջումներից վերջին հինգ տասնամյակում, չափազանց վիրավորական է մեղադրվելը նման փորձին առնչություն ունենալու մեջ: Ես կատեգորիկ հերքում եմ նմանօրինակ մեղադրանքները»:

Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է՝  Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ հարցում Անկարայից չի ստացվել, և որ Թուրքիան պետք է ներկայացնի լուրջ հիմնավորում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում