Իմ էրեխուն տվեք ինձ, ինքը զենքին չի տիրապետում. Ուղիղ միացում Ոստիկանությունից

Ոստիկանության հրավիրված ասուլիսին   ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ զինված խմբի հարազատներից մի քանիսը դիմել են իրավապահ մարմիններին՝ աջակցության համար: Մասնավորապես Էդգար Սողոմանյանի հայր ներկայացած քաղաքացին պնդեց, որ իր որդին հեռու է քաղաքականությունից, չի տիրապետում զենքին, և որ ինքը որպես հաշմանդամ նրա օգնության կարիքն ունի: Վերջինն ակնարկեց, թե որդուն ասել են, որ պիտի ակցիայի մասնակցի: 

«Պավլիկ Մանուկյանին խնդրում եմ իմ էրեխուն տա ինձ, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, քանի օր ա պետքարան չեմ գնացել, ինձ օգնողն ինքն է»,- ասաց նա, քիչ անց, սակայն, հայտնեց, որ իր երեխան եղել է ՌԴ-ում. Սամարայից Հայաստան է վերադարձել հուլիսի 13-ին:

«Թող իմ էրեխեն իմ առաջին ասի չեմ ուզում, մնացածը ես գիտեմ ինչ կանեմ»,-ավելացրեց նա՝ 

Հանդիպմանը ներկա Գառնիկ Հովակիմյանի մայրը` Մարինե Պապիկյանն էլ պնդեց, որ իր որդին ՊՊԾ գնդի տարածքում է, որդու հետ հեռախոսազրույց է ունեցել:

 

Ուղիղ հեռարձակումը՝ «Ազատություն» ռադիոկայանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում