Երևան է եկել Պարգև Սրբազանը. բանակցություններն աշխարհիկների գործը չէ միայն (տեսանյութ)

«Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծրագիրը հայտնեց, որ Արցախից խաղաղության կոչով Երևան է եկել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազանը հետևում է բոլոր արձագանքներին, բանակցություններն աշխարհիկների գործը չէ միայն, սպասում է խաղաղությամբ խնդիրը լուծելու պատասխանին:

«Այդ 25 զինյալ տղաները՝ Պավլիկ Մանուկյանի գլխավորությամբ, իրենք պետք է վերջնական որոշումը կայացնեն, իրենցից է կախված: Հանդարտ կերպով այս հարցը արագ պետք է լուծվի, որովհետև, ի վերջո, դա նորից բերելու է ողբերգության, ինչը ոչ մեկիս ձեռնտու չէ»,-ընդգծեց նա:

Սրբազանը շեշտեց՝ մենք գերխնդիրներ ունենք լուծելու, հատկապես երբ Ադրբեջանը Թուրքիային ռազմաբազաներ է հատկացրել:
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում