Փաշինյանը մտափոխվել է (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն դեպքում  գնալ Խորենացի փողոց. ժամը  20.00-ին նա այնտեղ ելույթ կունենա:

Հիշեցնենք, որ երեկ հրավիրած ասուլիսին պատգամավորը հայտարարեց, որ  այնտեղ նախորդ օրվա  իրադարձություններից հետո ես անելիք չի տեսնում:

Իսկ այսօր առավոտյան ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր՝  մինչև ժողովրդի անվտանգությունն ապահովելու իր ջանքերի լեգիտիմությունը չճանաչվի «Սասնա ծռերի» կողմից, իր գտնվելը Խորենացի փողոցում անիմաստ է:

«Երեկ ասացի, որ «Սասնա ծռերի» ղեկավարները կարծում են, որ կան իրենց կողմից լիազորված անձինք, ովքեր շատ ավելի ճիշտ եւ շատ ավելի արդյունավետ գործողությունների են մղում մարդկանց, մինչդեռ իմ գործողությունները չեն բխում ստեղծված իրավիճակի արդյունավետ կառավարման շահերից:

Սա նշանակում է, որ Խորենացի փողոցում իմ գործադրած ջանքերին «Սասնա ծռերը» հակադրելու են իրենց կողմից լիազորված անձանց հակաջանքերը, ամեն անգամ ինձ դնելով ծանր ընտրության, սիզիփոսյան աշխատանք անելու անհրաժեշտության առաջ: Իսկ երբ կասեցնեմ նրանց կողմից ձեռնարկվող ակնհայտ չմտածված քայլերը, «Սասնա ծռերը»-ի անդամները նորից հանդես են գալու մեկնաբանություններով, հայտարարություններով, որոնք քաղաքականապես անիմաստ են դարձնելու եւ անլրջացնելու են իմ մասնակցությունը գործընթացին»,-գրել էր նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում