«Սասնա ծռեր»-ի անդամները հանդես են գալու հայտարարությամբ. Ուղիղ եթեր մամուլի կենտրոնից չի լինի
23/07/2016 15:30
Նմանատիպ
Լրագրողները ոստիկանական մեքենաներով տեղափոխվել են ՊՊԾ գնդի տարածք, որտեղ նախատեսված է «Սասնա ծռեր» զինված խմբի հետ հանդիպումը: Լրագրողներին արգելվել է համակարգիչների և հեռախոսների օգտագործումը, ինչպես նաև ուղիղ հեռարձակումը: Ամեն լրատվամիջոցից հանդիպմանը թույլատրվել է մասնակցել 2-ական ներկայացուցչի: «Ազատության» հաղորդմամբ՝ հանդիպումը կտևի 30-40 րոպե, սակայն պարզ չէ՝ ասուլիսի, թե՞ զուտ հայտարարության ձևաչափով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում