«Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից». Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանն այսօր Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զինված խմբի հանդիպմանը վստահություն հայտնեց, որ ամեն ինչ խաղաղ է անցնելու. «Ինչո՞ւ եմ ես հայտնվել այստեղ, քանի որ սա իմ հայրենիքն է, տղաների մեծամասնության հետ ճանապարհ ենք անցել պատերազմում և կան այնտեղ զինվորներ, որոնք անձամբ իմ հրամանատարության ներքո են տարբեր մարտական գործողությունների մասնակցել: Ես չէի կարող ձեռնպահ մնալ»:

Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանն իրեն չի խնդրել, որ գա այստեղ. «Ինձ որևիցե մեկը չի խնդրել, դա իմ պարտականությունն եմ համարում»:

Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, Բալասանյանը նշեց. «Ժիրայրենք իրենց որակավորում են անում, որ քաղաքական այլախոհներ են: Քաղբանտարկյալ հասկացողություն չկա ՀՀ-ում, դա իմ անձնական կարծիքն է, ովքեր հիմնավորում են, որ կան, թող ի լուր աշխարհի հիմնավորեն»:

Արցախի հերոսը տեղեկացրեց, որ իր հետ հանդիպմանը Ժիրայր Սեֆիլյանը դրական է արձագանքել զենքերը վայր դնելու մասին առաջարկին, բայց առաջ քաշել մի քանի հարց, որոնց պատկան մարմինները կպատասխանեն:

Նա հայտարարեց, որ և Ժիրայր Սեֆիլյանը, եւ տղաներից շատերը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից. «Կես ժամ առաջ խոսել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, նա ասաց, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից»:

Մանրամասները՝ Ա1+-ի տեսանյութում

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում