Թուրքիայի տնտեսական կայունության պահպանման հարցը չի մտել G20-ի կոմյունիկե

Թուրքիայի լեգիտիմ կառավարությանը երկրի տնտեսական կայունության պահպանման համար աջակցության հարցը չի մտել «քսանյակի» եզևափակիչ կոմյունիկե։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։

«Ինչ-որ մեկն անցավ է ընդունում Թուրքիայի կառավարության կողմից երկրի տնտեսության կայունության պահպանման կիրառվող միջոցները, ոմանք էլ երկրի նախագահին են ուղարկում քաղաքականությունը մեղմելու անհրաժեշտության մասին ահազանգեր։ Պատվիրակության (Թուրքիայի – խմբ.) տրամաբանական ցանկությունն է այս համաժողովում ստանալ նախագահի քաղաքականության աջակցությունը։ Բայց չենք պայմանավորվել այն մասին, թե ինչ բառեր օգտագործել (կոմյունիկեում – խմբ. ), քանի որ գործընկերները ցանկանում էին փոքր-ինչ ավելին, քան աջակցության մասին ընդհանուր բառերն են»»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտնել է Ստորչակը։

Ավել վաղ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ կոմյունիկեի նախագիծ է ներառվել «քսանյակի» կողմից
կոմյունիկեում ներառվել է Թուրքիայի լեգիտիմ կառավարությանը երկրի տնտեսական կայունության պահպանման համար աջակցության հարցը

Լուսանկարը՝ © EPA/TOLGA BOZOGLU/ ՏԱՍՍ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում