Բ.Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել Պ.Հայրիկյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱԻՄ առաջնորդ, Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ:

Բ.Սահակյանը Պարույր Հայրիկյանին մաղթել է քաջառողջություն եւ շուտափույթ ապաքինում’ հույս հայտնելով, որ նա շուտով կվերադառնա ակտիվ քաղաքական գործունեությանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում