Կյուրեղյանների հայրը պատրաստ է միջնորդ լինել և հանդիպել իշխանություններին (տեսանյութ)
Նմանատիպ
Էրեբունու ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն իր օժանդակությունն է առաջարկում և պատրաստ է ամեն ինչ անել, որ լարված իրավիճակը հանգուցալուծվի առանց բախումների, առանց արյան:
«Ես կարող եմ հանդիպել և «Սասնա ծռեր» խմբի, և Ժիրայր Սեֆիլյանի, և իշխանությունների հետ ու միասին՝ այդ եռակողմ քննարկման արդյունքում գտնել այն ուղին, որը կբերի այս հարցի խաղաղ լուծմանը: Ես ուզում եմ տեսնել պատրաստակամություն իշխանություններից, որ ուզում են հարցը խաղաղ լուծել, կցանկանայի գոնե կես քայլ այդ ուղղությամբ նկատեի: Սպասում եմ իշխանությունների բարի կամքին, որովհետև միայն այդ տղաների կյանքի հարցը չէ, այլ Հայաստամնի ճակատագրի: Եթե ողջամիտ են իշխանությունները, պետք է պատրաստ լինեն բարի կամք դրսևորելուն»:
Տեսագրությունը՝ Ա1+-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում