Աշոտ Ահարոնյանը հրապարակել է դիպուկահարի լուսանկարի իսկությունը փաստող տեսանյութ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է պարեկապահակային ծառայության գնդի տարածքից հուլիսի 30-ին կրակ արձակած դիպուկահարի վերաբերյալ տեսանյութ:

«Ֆոտոշոփի որոշ «ամենագետ մասնագետներ» երեկվանից շահարկում են դիպուկահարի հրապարակված լուսանկարի իսկությունը: Հատուկ նրանց համար տեղադրում եմ տեսագրություն»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:

Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում