Երևանի փողոցներում նոր արագաչափ սարքեր և տեսախցիկներ են տեղադրվել

Շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2013 թ. փետրվարի 11-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Ավետիսյան փողոց- Սարալանջի նոր ճանապարհ, Արմենակյան փողոց- Սարալանջի նոր ճանապարհ, Զաքյան փողոց- Խորենացի փողոց, Լենինգրադյան փողոց- Սեբաստիա փողոց, Աբովյան փողոց- Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Կորյունի փողոց և Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց խաչմերուկներում, ինչպես նաև «Մ-5 Երևան- Արմավիր- Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 13.9 և 14.0 կմ հատվածում (Պտղունք գյուղի տարածք)’ Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք և Արմավիր քաղաքից դեպի Երևան քաղաք ուղղությունների վրա (երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) ու Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում (երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում