Շ.Քոչարյան. «Ցանկացած դիվանագետ կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները»

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանել է «Արմենպրես» գործակալության հետևյալ հարցին. «Լեհաստանի դեսպանը երևանյան թերթերից մեկին տված հարցազրույցում դարերի խորքից եկած հայ ժողովրդի երազանքը՝ ունենալ անվտանգ և ապահով Հայաստան, քանդվող միֆ է անվանել, ինչպես նաև ոչ այնքան կոռեկտ եզրահանգումներ է արել ընտրական գործընթացի վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ»:

«Ցանկացած դիվանագետ՝ առավել ևս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները, ինչը կարող է ստվեր գցել հենց դեսպանի՝ որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստող պատասխանատուի առաքելության վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում