Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը միավորվե՞ն. Մամուլ

«Առավոտը» գրում է. «Երեկ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտեց, թե ինչ են խոսել Հրանտ Բագրատյանի հետ թեյ խմելիս՝ «Անի» հյուրանոցում: Նա ասաց, որ Պարույր Հայրիկյանի որոշման մասին համենայն դեպս չեն խոսել և դա չեն քննարկել: Շատ շուտով հնարավոր է՝ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նոր տեղեկություններ լինեն, որովհետև պարոն Հովհաննիսյանն ակնարկեց, որ միավորվելու են. «Հայրիկյանի հարցը դեռ չենք քննարկել: Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի: Նժարի վրա դրված է մեր երկիրը փոխելու հարցը»,- ասել է պարոն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում