Հայ շախմատիստները՝ Մոսկովյան օփենում

Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) Մոսկովյան օփենի A մրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ առաջատարներից’ գրոսմայստերներ Պավել Պոնկրատովից եւ Դմիտրի Կոկարեւից (Ռուսաստան), ետ է մնում կես քայլով:

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան), գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը (Ռուսաստան) վաստակել են 4,5-ական միավոր:

B (կանանց) մրցաշարում գրոսմայստեր Լիլիթ Գալոյանն ունի 4 միավոր:

C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը վաստակել է 5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում