Լ.Արոնյանը կմասնակցի Նորվեգիայում անցկացվող մրցաշարում

Լեւոն Արոնյանը այս տարվա մայիսի 7-18-ը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շրջանային մրցակարգով անցկացվելիք մրցաշարին:

Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Թեմուր Ռաջաբովը, Սերգեյ Կարյակինը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Վան Հաոն եւ Յոն Լուդվիգ Համերը:

Այս մասին հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում