Ղրիմի միացումը Ռուսաստանին ոչ թե բռնակցման, այլ Կիևի հակաիրավական գործողությունների արդյունք է. Պուտին
Նմանատիպ
Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու պատճառը Կիևի գործողություններն էին. Ռուսաստանն այդ տարածքը չի բռնակցել: Այս մասին ԱՊՀ գագաթաժողովին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ արձագանքելով Ղրղզստանում Ուկրաինայի դեսպանի ռեպլիկին:
«Ռուսաստանը ոչինչ չի բռնակցել: Այն ամենն, ինչ տեղի ունեցավ Ղրիմի հետ, Ուկրաինայի քաղաքական որոշ ուժերի հակաիրավական գործողությունների արդյունք է, երբ գործը հասավ մինչև պետական հեղաշրջման»,-ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին տեղի է ունեցել այդ տարածքում ապրող մարդկանց կամարտահայտության արդյունքում՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան, ինչպես նաև անալոգային հարցերի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանների որոշումների, ինչպիսիք առկա են ՄԱԿ-ի միջազգային պրակտիկայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում