Հայկական ֆիլմը դարձել է Սոչիի միջազգային կինոփառատոնի դափնեկիր

Հայկական «Լուռ երկխոսություն» կինոնկարը երեկ Սոչիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում արժանացել է երրորդ տեղին:

Նշենք, որ հայազգի կինոռեժիսոր Էմար Տոուշի Ֆիլմը ռեստորանում ճաշող երկու զույգերի վերաբերյալ հետաքրքիր նովել է: Չսիրելով զուգընկերոջը՝ հերոսներից յուրաքանչյուրը երջանկանալու իր հույսը կապում է դիմացի սեղանի շուրջ նստածի հետ: Ըստ էության, ֆիլմը կեղծված սիրո և դրանից բխող դավաճանության պահանջի մասին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում