Ռ.Աղասարյանը և Ն.Մատինյանը գրոսմայստերի նորմա են լրացրել
11/02/2013 15:48
Նմանատիպ
Երեւանցի 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփեն փառատոնի A մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն եւ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, լրացրել է գրոսմայստերի նորմա:
Նույն մրցաշարում գրոսմայստերի նորմա է լրացրել նաեւ երիտասարդ շախմատիստ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան): Նա նույնպես չի կրել ոչ մի պարտություն եւ վաստակել է 7 միավոր:
Այս մասին հաղորդում է Շախմատիֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում