Կենդանաբանական այգու տնօրենը խիստ նկատողություն է ստացել՝ կենդանիների անկման համար

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով:

Քաղաքապետարանի մամլո ծառայության տեղեկացմամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ:

Նշենք, որ Երևանի Կենդանաբանական այգում օրերս վայրի շները հոշոտել են հայկական 3 մուֆլոնների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում