«Առանց Անկախության չեմ կարող երազել, բայց սխալ եմ համարում Արցախ-Հայաստան առանձնացումը». արցախցի շեփորահար (տեսանյութ)

«Անկախությունն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև  ես սիրում եմ երազել,  նպատակ դնել և  հասնել դրանց, իսկ առանց անկախության ես սա չեմ կարող դա անել»,-Times.am-ի հետ զրույցում ասում է ««Անկախության սերունդ» երգչախումբ-նվագախմբից արցախցի շեփորահար Հարություն Հարությունյանն ու հավելում, թե հայ հայրենիքի հանդեպ մեր սերը ցույց տվեցինք ապրիլյան քառօրյա պատերազմին. «Ամբողջ աշխարհին ցույց ենք տվել, որ կարող ենք համախմբվել և  կռվել հանուն հայրենիքի: Ես ուրախ եմ, որ Անխախության սերնդի մի մասն եմ»: Մի պահ լռությունից հետո Հարությունը ցավով արձանագրում է, որ Երևանում երբեմն հանդիպում է դեպքերի, երբ չեն գիտակցում Անկախություն ասվածի արժեքը, իսկ Արցախում այլ է:

Այստեղից սահուն անցում «հայկական երկու պետություն» ձևակերպմանն ու Արցախ-Հայաստան տարանջատմանը: Արցախցի շեփորահարը, ում հայրը մասնակցել է Արցախյան պատերազմին,  սրան կտրականապես դեմ է՝ Արցախը Հայաստան է և վերջ: 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում