Հայաստանի գավաթ․ «Կոտայքն» ու «Շիրակը» ոչ-ոքի խաղացին
22/09/2016 18:03
Նմանատիպ
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում կայացավ «Կոտայք»-«Շիրակ» հանդիպումը:
Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ Վարդան Բիչախչյանի սաների զգալի առավելությամբ, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած խաղերում «Փյունիկը» 2։1 հաշվով հաղթել է «Ալաշկերտին», իսկ «Բանանցը» նույն հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ։
Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Կոտայք»-«Շիրակ»՝ 0։0
Հետևեք մեզ նաև Telegram-ում