Երևանում կմեկնարկի «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը

Փետրվարի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչվող այս միջոցառման նպատակն է երիտասարդության շրջանում իրական արվեստի` մասնավորապես բարձրաճաշակ երաժշտության տարածումը:

«Ուսանողական ֆիլհարմոնիայի» բացման հանդիսավոր արարողությանը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Կոմիտաս/Սարգիս Ասլամազյանի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ռուբեն Ալթունյանի և Ջակոմո Պուչինի ստեղծագործություններից:

Միջոցառման սկիզբը’ 19:00:

Հետևեք մեզ նաև Telegram-ում